Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալները՝ մոտ 3500 մարդու։ Ընդ որում, Մարտիրոսյանը հայտնում է, թե ադրբեջանցի հաքերը հայտարարել է, թե Առողջապահության նախարարության մեյլ է կոտրել և այդպես ստացել տվյալները։
Իսկ ինչ տվյալների մասին է խոսքը՝ Ազգանուն Անուն Հայրանուն, Ծնդյան ամսաթիվ օր.ամիս․ տարեթիվ, Սեռ, ՀԾՀ Անձնագիր/նույնականացման քարտի համար, Մարզ, Քաղաք, Հասցե, Հեռախոսահամար, որ երկրից է ժամանել, Ում կոնտակտն է՝ հիվանդի անուն ազգանուն, մեկուսացման ամսաթիվ։ Այսինքն, ադրբեջանական կողմին հայտնի է դարձել ամեն ինչ։