Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը 2019 թվականի ընթացքում գնել է հողամաս՝ 400 հազար դրամ արժողությամբ և որպես նվիրատվություն օտարել մեկ հողամաս և մեկ անհատական բնակելի տուն։ Նշված բոլոր շինությունները գտնվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
2019 թվականի դրությամբ պատգամավորն ունի և հայտարարագրել է 13 անշարժ գույք, որից 10-ը հողամաս, մեկ ավտոտնակ, մեկ բնակելի տուն և արտադրական նշանակության շինություն։ Բացառությամբ մեկ հողամասի և բնակելի տան, մյուս շինությունները գտնվում են Կոտայքի մարզում՝ Հանքավան և Հրազդան քաղաքներում, իսկ հողամասն ու տունը՝ Երևանի Շենգավիթ թաղամասում։
Պատգամավորը 2019 թվականին ավտոմեքենա չի գնել։ Նա հայտարարագրել է 1978 թվականի արտադրության UAZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել դեռ 1992 թվականին։ Հայտարարագրում որպես բանկում առկա միջոց հայտարարագրել է 50 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 100 հազար դրամ։ Որպես եկամուտ նա հայտարարագրել է 8 մլն դրամ (աշխատավարձ) և 3 մլն դրամ (բանկից ստացված փոխառություն)։
Հավելենք, որ Armlur.am-ը մանրամասը տեսանյութով ներկայացրել էր ԱԺ պատգամավորի ունեցվածքը։