ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019 թվականի ընթացքում ծախսել է իր բանկային հաշվում ունեցած 8 մլն դրամը։ Աղաջանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը։ Դրանից պարզ է դառնում, որ նա 2019 թվականի սկզբում ունեցել է 8 մլն դրամ, ավարտին ՝ 209 դրամ։ Բացի այդ, նա ունեցել է նաև 234 դոլար և 1000 եվրո, որոնք ևս տարվա ավարտին չեն եղել։ Իսկ որպես կանխիկ, նա հայտարարագրել է 300 հազար դրամ․ տարվա սկզբին այն 80 հազար դրամ էր։ Սակայն նշված չէ, թե նա այդ գումարներն ինչ է արել, քանի որ ամեն դեպքում 2019 թվականի ընթացքում որևէ բան չի գնել՝ համաձայն հայտարարագրի։
Նրա եկամուտը 2019-ին եղել է 19 մլն դրամ՝ որպես աշխատավարձ և 132 հազար դրամ՝ որպես փոխառություն։ Աղաջանյանն ունի Nissan և Mazda մակնիշի ավտոմեքենաներ, մեկ բնակարան և մեկ հողամաս։ Ընդ որում, նրա հողամասը Նոյեմբերյան քաղաքում է։
Ն․Հ․