ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում էր։ Նա խոսեց բնակիչների կարգապահության կարևորության մասին։ Վարչապետն ընդգծեց, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է կարգապահություն քարոզենք և մյուսներից էլ պահանջենք կարգապահություն։
«Կարգը երբեք մեր կամքով չի հաստատվել։ Կարգի ցանկացած դրսևորում եղել է ոչ մեր կամքով։ Սա է եղել բանաձևը։ Եթե սա հասկանալի էր, երբ մենք Օսմանյան կայսրությունում էինք ապրում, ապա անհասկանալի է այժմ։ Իմ ամբողջ ասած հետևյալը․ կարգը պետք է բխի մեր կամքից, այն մեր ազատությունը սահմանափակելու համար չէ, այլ պաշտպանելու», – նշեց նա։