Armenian text to speach

Գագիկ Ծառուկյանի դուստրը պատգամավոր ամուսնուն 10 մլն դրամանոց զարդ է նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը 2019 թվականի ընթացքում շարժական կամ անշարժ գույք չի գնել։ 2019 թվականի դրությամբ նա ունեցել է մեկ հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և նվեր ստացած առանձնատուն՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Պատգամավորն ունի երկու ավտոմեքենա՝ 2011 թվականի արտադրության Lexus և 2015 թվականի արտադրության Mercedez-Benz մակնիշի ավտոմեքենաներ։ Դրանցից առաջինը նա գնել է 2014 թվականին, իսկ ահա Mercedez-ը նա գնել է հենց թողարկման տարում։ Դավիթ Մանուկյանը Մետրոպոլ ՍՊԸ-ից 2019 թվականին ստացել է 67 մլն դրամ՝ որպես փոխառություն։

2019 թվականին Մանուկյանը նաև թանկարժեք գույք է ձեռք բերել՝ 8 մլն դրամը գերազանցող։ Դրանցից 27 մլն դրամանց արվեստի գործ է գնել Մոսկվայից, բացի այդ որպես նվիրատվություն ստացել է 16 մլն դրամ արժողությամբ արվեստի գործ հորից՝ Անդրանիկ Մանուկյանից և 10 մլն դրամ թանկարժեք զարդ կնոջից՝ Գայանե Ծառուկյանից (Գագիկ Ծառուկյանի դուստրը)։ Բացի այդ, նա 2018 թվականին գնել էր 9 մլն դրամ արժողությամբ թանկարժեք գույք և 8 մլն դրամ արժողությամբ արվեստի գործ։

Բանկային հաշիվներում առկա միջոցները եղել են՝ 1 մլն 280 հազար դոլար, իսկ կանխիկ՝ 190 մլն դրամ և 160 հազար դոլար։ Բացի 8 մլն դրամ պատգամավորական աշխատավարձից, նա Ռ.Մելքոնյան և ընկերներ ՍՊԸ-ից ստացել է 26 մլն դրամ՝ որպես շահաբաժին և 52 հազար դոլար՝ բանկից։

Նրա կինը՝ Գայանե Ծառուկյանը, հանդիսանում  է Պրինցես Անահիտ ՓԲԸ-ի 100 տոկոս սեփականատերը։ Բանկում առկա դրամական միջոցները եղել են՝2 մլն դրամ, 1900 դոլար և 3 հազար եվրո, իսկ կանխիկ՝ 36 մլն դրամ, 2000 ֆունտ ստեռլինգ, 4500 դոլար, 35 հազար եվրո։




Լրահոս