Էդմոն Մարուքյանն իր գումարները բանկում է պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կանխիկ գումար չունի։ Պատգամավորը ներկայացրել է իր հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա իր գումարները միայն բանկային հաշիվների վրա է պահում։ Ըստ այդմ, 2019 թվականի սկզբում պատգամավորն ունեցել է 4 մլն 881 հազար դրամ, 4 հազար եվրո և 3 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին նա ունեցել է 15 մլն դրամ, 1073 եվրո և 1366 դոլար։

Պատգամավորը բացի 9 մլն դրամ պատգամավորական աշխատավարձից հայտարարագրել է  նաև 5 մլն 955 հազար դրամ գումար, որը նա ստացել է բանկից՝ որպես փոխառություն։ Ընդդիմադիր պատգամավորը 2019 թվականին ոչ մի անշարժ կամ շարժական գույք չի գնել, դրա փոխարեն նա 2018 թվականին Toyota մանկիշի ավտոմեքենա էր գնել, իսկ որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։




Լրահոս