«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը կդառնա Covid կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։

Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։

Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։




Լրահոս