Հունիսի 16-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Իսկ մինչ այդ, հունիսի 15-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կհաստատվի նստաշրջանի օրակարգը։ Մենք տեղեկացանք, որ նստաշրջանում ընդգրկված է ընդհանուր առմամբ 32 հարց։
Նստաշրջանի ընթացքում կշարունակվի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը։ Այն կիսատ էր մնացել դեռ նախորդ նստաշրջանին։ Սակայն սա միակ կառույցի հաղորդումը չէ, որ պետք է քննարկվւ։ Այս նստաշրջանում կքննարկվի նաև Կեմտրոնական ընտրական հանձնաժողովի 2018-2019 թվականների գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Բացի այդ կքննարկվի նաև Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2019 թվականի հաշվետվությունը։
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նախագծերի այս փաթեթը ներկայացրել էին պատգամավորները և այն վերաբերում է համայնքներոմ ընտրական համակարգերին, ընտրական գրավի փոփոխությանը, նվազագույն շեմին և այլն։ Այս նստաշրջանի ընթացքում պատգամավորները պետք է ընտրեն նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ։ Թեկնածուն Կամո Սարգսյանն է, ում թեկնածությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թերևս հետաքրքիր քննարկում է սպասվում Տեսալսողական մեդիայի մասին օրենքի քննարկման ժամանակ․ այն հեղինակել են պատգամավորները, վերաբերում է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում փոփոխություններին , և որն արդեն հասցրել է դժգոհություն առաջացնել։
Նաիրա Հովհաննիսյան