
Այժմ ընթանում է Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի քննարկումն է: Ընդ որում, արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։ Նիստի ժամանակ ԲՀԿ-ական ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին ի պատասխան փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնեց, թե կհրապարակվի ներդրողների ցանկը։
Մանրամասները՝ տեսանյութում