Ինչո՞ւ էր վարչապետը միայնակ մասնակցում բրիֆինգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո այսօր՝ ժամը 18:00-ին պետք է հանդես գար բրիֆինգով, որին պետք է մասնակցեին նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարության
հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Սակայն բրիֆինգին վարչապետը մասնակցել է միայնակ։ ArmLur.am-ը փորձել է պարզել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պատճառը, թե ինչու  մյուս երկու մասնակիցները ներկա չեն գտնվել բրիֆինգին։ Սակայն վարչապետի խոսնակը չի ցանկացել մանրամասնել պատճառները և միայն նշել է, որ զուտ տեխնիկական խնդիր է եղել։
Հավելենք, որ բրիֆինգի ընթացքում վարչապետը պատասխանել է լրատվամիջոցների կողմից հնչեցված երկու հարցի։




Լրահոս