Մարդկանց շուրջ 79 տոկոսը դուրս են գրվել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար մասնագիտացված հիվանդանոցներից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ պատմել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:Գոլիկովան հայտնել է, որ երկրի արդեն 49 մարզերում հանում են կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները: Դրանցից 43-ը առաջին փուլում են, հայտնում է «ՄԿ»-ն։
ՌԴ մնացած մարզերը քայլ առ քայլ մոտենում են առաջին փուլին: Կորոնավիրուսի նոր դեպքերի աճի 22-23%-ը բաժին է ընկնում մարզերին:
Հավելենք, որ Ռուսաստանում ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 520 129 վարակակիր. համավարակի սկզբից երկրում վարակից բուժվել է 274 641 մարդ, մահվան ելքերի թիվը հասել է 6 829-ի: Վերջին 24 ժամում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 8 706-ի։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների 79 տոկոսն առողջացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ