ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս կոշիկների տերը դրանք խնամքով տեղավորել է փողոցի մի անկյունում՝ վստահ լինելով, որ այն «անձեռնմխելի է»։

 

 

ՀԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ովքեր են ակցիզային հարկ վճարում: Ո՞ւմ համար է պարտադիր ակցիզային հարկի վճարումը:

Կարեն Ստեփանյան 44 տարեկան

 

ՊԱՏԱՍԽՆԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են գարեջուր, խաղող եւ այլ գինիներ, գինենյութ, սպիրտ եւ սպիրտային խմիչքներ, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, սիգարներ, սիգարելաներ եւ սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզին, հում նավթ եւ նավթամթերքներ, դիզելային վառելիք, նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) ներմուծող կամ արտադրող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` վարկառուի մահվան դեպքում ինչպես է կատարվում վարկի տոկոսների մարումը:

Մարիետա Միրզոյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ Քաղաքացիական օրենսգրքի կանոններով:

Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները եւ պարտականությունները: Օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Վերոնշյալ նորմերից բխում է, որ ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները եւ պարտականությունները, այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող պարտավորությունները, ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

 

 




Լրահոս