
Հունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 208 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1․029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:
Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2․972 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1․649 նմուշառման հետազոտություն։