«ԶԵՐԾ ԵՄ ՄՆՈՒՄ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՍ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒՑ». ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է 1990-ականներից հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը, ով օրեր առաջ հեռավոր Լոս Անջելելեսում նշել է ծննդյան տարեդարձը:  Երգչուհին մեզ հետ զրույցում կիսվել է ծննդյան անակնկալներից, եւ թե ինչ գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում:

 

-Արփինե՛, մի քանի օր առաջ հայրենիքից հեռու նշեցիք Ձեր ծննդյան տարեդարձը: Կպատմե՞ք մեզ՝ ինչպես նշեցիք այն այս համաճարակային պայմաններում:

-Տարեդարձս նշել ենք՝ համաձայն կարանտինի, սահմանափակ, բայց շատ հաճելի մարդկանց շրջապատում:

-Ի՞նչ անակնկալներ էին Ձեզ սպասում:

-Ընկերներս, որոնք ապրում եմ Լաս Վեգասում, ծննդյանս օրը շատ բովանդակալից եւ անակնկալներով լի դարձրեցին, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից:

-Երկար տարիներ է, ինչ ապրում եք հայաբնակ Լոս Անջելես քաղաքում: Ինչո՞վ եք զբաղվում այնտեղ:

-Հայությունն այստեղ զբաղվում է այն ամենով, ինչով որ Հայաստանում հնարավոր է գուցե կամ գուցե հնարավոր չէ պատկերացնել: Ինչ չէին անի Հայաստանում, այստեղ հնարավոր է: Կյանքը զրոյից սկսելու նոր հնարավորություն եւ իրավիճակ է, իսկ կողքից ել կարողանում ես մասամբ զբաղվել տարիների քո գործով, իհարկե կա նաեւ հակառակը: Իրականում այստեղ գործունեությունս ծավալելու նպատակս մեծ էր, սակայն զուտ դրանով ապրել այս երկրում չես կարող, պարզապես անհնար է: Աշխատում եմ դիզայներական գրասենյակում` ֆրոնտ-դեսկում, իհարկե նաեւ փորձում եմ ինձ այլ բնագավառներում եւս:

-Իսկ ստեղծագործական ի՞նչ գործունեություն եք այնտեղ ծավալում:

-Տարաբնույթ աշխատանքների հետ զուգահեռ երգում եմ: Երգն ուղղակի իմ հոգեւոր սնունդն է, իսկ հիմա գտնվում եմ ինձ համար անսովոր իրավիճակում:

-Արփինե՛, հետեւո՞ւմ եք արդյոք հեռվից հայկական երգարվեստի ներկայացուցիչներին: Հիասթափվո՞ւմ եք ավելի շատ, թե՞ հիանում:

-Հայկական երգարվեստին ընդհանրապես չեմ հետեւում. երբ Հայաստանում էի, մասամբ էի միայն այդ շոու-բիզնես ասվածում: Առիթի դեպքում պարզապես թեթեւ լսողի դերում եմ լինում:

-Մտադրություն չունե՞ք վերադառնալ հայրենիք:

-Վերադարձս անչափ ցանկալի է, սակայն որոշ թղթաբանական հարցեր հարթելու ընթացքի մեջ եմ, որն ավարտելուն պես փափագս կիրականանա: Աստծուց առաջ ընկնել չեմ ուզում, տեսնենք, թե ինչ կլինի:

-Արդյոք հե՞շտ է Ձեզ համար ապրել հայրենիքից հեռու:

-Հայրենիքից հեռու արագ եւ հեշտ ինտեգրվում են կոսմոպոլիտ մարդիկ: Կարծում էի` ես այդպիսին եմ, սակայն հասկացա, որ ոչ: Պարզապես, երբ կյանքդ սկսում ես զրոյից կառուցել եւ տոտիկ-տոտիկ գնում ես դեպի կայանալուն եւ հաստատվելուն օտարության մեջ, եւ ընկերներդ էլ քեզ սատար են, փորձում ես անջատել կարոտն ու վերադարձի ձգտումը, որովհետեւ այս պահին այդպես է պետք, կան որոշակի նպատակներ… Համացանցեր մտնելուց խուսափում եմ, զերծ եմ մնում շփումներից ինձ հարազատ եւ մտերիմ մարդկանց հետ, որովհետեւ տրամադրությունս փոխվում է դեպի բացասականը, սարսափելի տխրում եմ, եւ դրանով է պայմանավորված իմ պասիվությունը սոցցանցերում:

-Արփինե՛, հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխությունների եք ականատես եղել: Արդյոք արդարացե՞լ են Ձեր սպասելիքները:

-Սպասելիքներիս արդարացումն էլ կիսով չափ է, բայց դրանք էլ լիարժեք դեռ չեմ համարում: Բնական է՝ արագությունն էլ պայմանական է, եւ համբերատար լինելն է կարեւորվում:

-Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուս համավարակի տարածումը կանխելու եւ միլիոնավոր մարդկային կյանքերը փրկելու համար: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է մարդկությունը պայքարել այս վիրուսի դեմ:

-Այս սարսափելի քաոսը, կարծում եմ, դեռ երկար կտեւի, այն կարծես թե ավարտ չունի: Կարծում եմ՝ մարդկությունը պատրաստ չէր  նման գլոբալ հեղաշրջման, իսկ կազմակերպիչներն էլ, կարծում եմ, լուրջ  եւ տհաճ փոփոխությունների նպատակներ ունեն:

– Ո՞րն է այս քաոսից հաղթանակած դուրս գալու Ձեր բանաձեւը:

-Համաճարակը հաղթահարելու հիսուն տոկոսը կախված է հոգեբանական կայունությունից եւ հավասարակշռությունից. իսկ մնացածը զգուշությունն են ու համբերությունը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐԱՅՆԸ

 

 

«ՑԱՎՈՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԳԻՆՆ ՈՒՆԻ». ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Ամբողջ աշխարհի մարդկությունն է այօսր կանգնած ճգնաժամի առաջ ոչ միայն հոգեպես, այլ նաեւ նյութական նկատառումներից ելնելով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ազգային եւ ժողովրդական երգերի կատարող, երգիչ Վարդան Բադալյանը՝ անդրադառնալով համաշխարհային տարածում գտած համավարակին եւ նրա ազդեցությանը մարդկության վրա:

 

«Հիմա տարբեր քննարկումներ են ընթանում սոցիալական ցանցերում, յութուբում, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ իրականում այդ վիրուսը գոյություն ունի: Իհարկե, դա մեր ցանկություն է, կարող ենք հավատալ,  կարող ենք եւ չհավատալ, բայց նման համաճարակներ ամեն 100 տարին մեկ եղել է, եւ մարդկությունը կարողացել է հաղաթահարել, իհարկե ամեն ինչ ունի իր գինը, եւ այս դեպքում այդ գինը շատ թանկ է. դա մեր հարազատների, ընկերների, բարեկամների, հայրենակիցների կայնքն է, եւ սա շատ ցավով եմ նշում»,- նկատում է երգիչը:

Վարդան Բադալյանի համոզմամբ` համաճարակը շուտով կնահանջի, եւ դուրս կգանք այս քաոսային իրավիճակից:

«Ես հավատում եմ, որ դուրս ենք գալու այս իրավիճակից, բայց, ցավոք սրտի, վճարելու ենք կյանքի գնով, որի համար շատ ցավում եմ: Երբ անցնի այս ամեն ինչը, կարծում եմ, չպետք է միանգամից մոռանանք, թե ինչպես էինք ապրում վարակի օրերին, գոնե միառժամանակ կանոնները պահպանենք հասարարակական վայրերում, մեր շփումների մեջ, միմյանց բարեւելուց սկսած՝ անպայման օգտագործելով  ախտահանման միջոցները, որպեսզի հաջորդ ալիքին էլ կարողանանք դիմակայել»,- հավելում է ժողովրդական երգիչը:  Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 350 նոր դեպքով` հասնելով 13675-ի, իսկ մահվան դեպքերը 6-ն են:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿՄՆԱՐ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ խոսել է «Ռոմայում» մնալու իր ցանկության մասին:

31-ամյա ֆուտբոլիստն ընդգծել է, որ մեծ հաճույքով դեռ մի քանի տարի էլ կմնար հռոմեական թիմում: Մյուս կողմից էլ նշել է, որ եթե վարձավճարի ժամկետի ավարտից հետո «Արսենալը» ցանկանա հետ տանել նրան, ինքը կգնա ու կխաղա այնտեղ: «Իհարկե, ես կցանկանայի երկարացնել պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ եւ ոչ միայն հաջորդ մրցաշրջանի, այլեւ հետագա մի քանի տարիների համար, սակայն ես դեռ պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, եւ ինձանից չի կախված. «Արսենալն» ու «Ռոման» պետք է համաձայնության գան տրանսֆերի շուրջ: Ես պետք է լավ մարզվեմ, լավ խաղամ ու սպասեմ, թե ինչ կլինի: Իհարկե, եթե չմնամ «Ռոմայում», պետք է վերադառնամ «Արսենալ»: Չեմ բողոքում, ֆուտբոլային կյանքն այնքան արագ է փոխվում, որ դու պետք է պատրաստ լինես խաղալու ամեն տեղ: Եթե չմնամ «Ռոմայում», կգնամ «Արսենալում» խաղալու, եթե ոչ, ապա կմնամ այստեղ եւ կխաղամ «Ռոմայի» համար»,- նրա խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Նշենք, որ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը հռոմեական թիմի հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի ավարտը: Տեւական ժամանակ է՝ «գայլերի» ղեկավարությունը փորձում է ելքեր գտնել նրան թիմում պահելու համար: Անձամբ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան է ուզում, որ նա մնա: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովել է հայ ֆուտբոլիստին, սակայն բրիտանական մամուլը գրում է, որ Մխիթարյանն այնքան էլ սպասված չէ այնտեղ, որ «զինագործների» նպատակն է վաճառել նրան, որպեսզի այլ տրանսֆերներ անելու համար գումար ունենան:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԻ ԿՆՔԻ

Մադրիդի «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փորձի պայմանագիր կնքել հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ. տեղեկացնում է Marca-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը բավարար ֆինանսական միջոցներ չունի 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունն իրականացնելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Վան դե Բեկը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն Ամստերդամը ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիս:




Լրահոս