Օրերս Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանն իր եւ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի անունից մի հրապարակում է կատարել՝ կոչ անելով մտավորականությանը համախմբվել եւ սատար կանգնել իշխանությանն այս դժվարին իրավիճակում եւ թույլ չտալ նախկիններին կրկին վերադառնալ:
«Այսօր՝ թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հարձակում անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող եւ գողացող քաղաքական գործիչներն են եւ բակային հեղինակություններ՝ իրենց անցյալով. նրանք, ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել եւ տապալվել, այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են, ընդհամենը 4%, սակայն այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի եւ ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը: Պատմություն, որով հպարտանում ենք մենք, եւ ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտանան նաեւ մեր գալիք սերունդները: Այս 4% փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության եւ փորձում է հասնել դրան: Նրանք կրկին ուզում են մեզ հետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք եւ անում են այդ մեկ նպատակով՝ շարունակել գողանալ եւ փրկել սեփական գողոնը: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է, պետք է սթափվենք: Մենք՝ մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր եւ պայթունավտանգ իրադարձություններով, սեփական ձայնը բարձրացնելու եւ միավորվելու համար ի մի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը: Այս 4%-ը, թաքուն ու բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան՝ սպանելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին եւ փոխարինել այն կիսասոված եւ վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք եւ անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ»,-մասնավորապես գրել էր նա:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ, ով նշում է, որ միանշանակ կանգնած է տղաների կողքին եւ կիսում է նրանց մտահոգությունը:
«Առաջին անգամ մեր պատմության մեջ ունենք ժողովրդի սրտով ընտրված լեգիտիմ իշխանություն: Այս առումով ես վտանգ չեմ տեսնում, բայց ճանաչելով նախկիններին՝ գիտեմ, որ ընդունակ են ցանկացած բանի: Ես Հյուսիսային պողոտայի նախկին սեփականատերերից եմ, եւ մեր սեփական հողերին տիրանալու համար պատրաստ էին ուղղակի սպանել: Այսինքն` նրանք այնպիսի մարդիկ են, ում համար մարդու կյանքը զրո է, բայց եթե հանկարծ փորձեն որեւէ նման մի բան մտքերով անցնկացնեն, ես բազմիցս ասել եմ, էլի կոչ եմ անում բոլոր իրենց ժամանակվա բորդյուրները քանդել, մանրացնել եւ բոլորի գլուխները հերթով ջարդել: Այսինքն` կամ-կամ. եթե դա են ուզում, ուրեմն դա կանենք, որովհետեւ երկու տարի է՝ ասում ենք՝ վե՛ր ընգեք տեղներդ, մտեք նորմալ հարկային դաշտ, վերադարձրեք գողոնը: Աշխատեք, հարստացեք, միլիարդատերեր դարձեք, եթե դուք բիզնեսմեն եք, բայց ամբողջ հարցը նրանում է, որ նրանցից ոչ մեկը բիզնեսմեն չեն եւ ընդամենը մի քանի ամսում սնանկանում են, որովհետեւ ցանկացած չափահաս երիտասարդ, ցանկացած բիզնեսմենի երկու ամսում կսննկացնեն, քանի որ նրանք ամեն ինչ արել են վարչական ռեսուրսը օգտագործելով: Նրանք անշնորհք մարդիկ են, միայն կարող են ստորագրել ու բյուջեից փող գողանալ եւ մեծ առումով քանդել Հայաստանի հիմքերը: Միքայել Պողոսյանի խոսքը հենց այս մասին է. մենք թույլ չենք տալու քանդել Հայաստանի պետության հիմքերը, մտքներովդ նման բան չանցկացնել: Հակառակ դեպքում Ձեզ ուղղակի կոչնչացնենք՝ որպես Հայաստանի Հանրապետության թշնամիների՝ ամենակոպիտ իմաստը դնելով դրա մեջ»,-ընդգծում է Էդուարդ Զորիկյանը:
Մեր զրուցակցի կարծիքով` մեր՝ ժողովրդի գլխավոր անելիքը լեգիտիմ իշխանություն ընտրելն էր. եթե լեգիտիմ իշխանությունը մեր կարիքն ունենա, ցանկացած կոչին կհնազանդվենք եւ կենթարկվենք նրանց:
Հարցին` ինչպիսին է Ձեր տպավորությունը. Հայաստանում այս համաճարակային պայմաններում ներքին խմորումներ են տեղի ունենում, իշխանության դեմ ուժեր են կոնսոլիդացվում, մեկ օրում ուժային կառույցների ղեկավարները փոխվում են:
«Կես բերան ասեն, ժողովուրդը կրկին իրենց կողքին կկանգնի, քանի որ վստահում է իշխանությանը: Եթե պատճառ չլիներ, այսօր նոր փոփոխություններ ուժային կառույցներում չէր լինի, գուցե թերացել են, չգիտեմ: Ինձ համար մեկ է, թե որ կառույցի ղեկավարը կփոխվի, խնդիրը ղեկավարը չէ, այլ բարեխիղճ աշխատելն է: Փոփոխություններ կարող են լինել այնքան ժամանակ, ինչքան որ հարկավոր լինի: Հեղափոխությունից հետո տեսնում էի որոշակի կառույցներում դրական փոփոխություններ, բայց դա նրանց համար բավարար չէ, քանի որ իշխանությունը գերխնդիր է դրել` կոռուպցիան իսպառ վերացնել եւ իր գործառույթները կկատարի բարձր որակով»,-շեշտում է նա:
Ըստ մեր զրուցակցի` եթե ընտրել ենք իշխանություն, ապա մնացած պատասխանատվությունը պետք է կրի հենց իշխանությունը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲՈԼՈՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԳՐԻԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կորոնավիրուս համավարակը, ինչպես բոլորի այնպես էլ մեր կյանքի վրա նույնն ազդեցությունն է թողել: Այսինքն` նույն անհարմարությունները, դժվարությունները բոլորի հետ միասին մենք նույնպես կրում ենք:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասան, հումորիստ Գրիգ Գեւորգյանը` անդրադառնալով կորոնավիրուս համաշխարհային համաճարակին ու նրա ազդեցությանը մարդկային կյանքի որակի վրա:
«Իրականում շատ դժվար է այսպես ապրելը, բայց հավատում ենք, որ շուտով այս ամեն ինչը կկարգավորվի, եւ ուրիշ տարբերակ էլ չունենք: Մարդիկ կան, որ չեն հավատում, բայց ես ավելի լավատես եմ եւ հավատում եմ, որ շատ շուտով այս համաճարակին կհաղթահարենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Իսկ ինչ վերաբերում է անվտագության կանոնների պարտադիր պահպանմանն ու պաշտպանիչ դիմակներ կրելուն, դերասանը նշում է, որ դեռեւս մարտ ամսից նա եւ իր կինը` պարուհի Սոնա Եսայանը, հետեւել են պարետի բոլոր ցուցումներին:
«Դեռ կարանտինը չէր հայտարարվել, արդեն մենք մնում էինք տանը եւ դուրս էինք գալիս միայն շատ խիստ անհրաժեշտության դեպքում: Հիմա էլ բացառություն չէ, կրում ենք դիմակներ եւ մաքսիմալ ձեւով պահպանում ենք անվտանգության կանոնները: Եվ ցանկացած բան, որ մտնում է մեր տուն դրսից, ապա այն միանգամից ախտահանվում է»,-հավելում է Գրիգ Գեւորգյանը: Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 566 -ով՝ հասնելով 14669-ի, իսկ մահերի թիվը` 18 են:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՐՏԵՐԸ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԹՈՂԱՐԿՈՂ
Հայաստանում American Express քարտերը բացառիկ իրավունքով թողարկող «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն American Express Cashback քարտերն այսուհետ կթողարկի նոր՝ յուրօրինակ դիզայնով եւ փոփոխված պայմաններով: Այսուհետ Amex Cashback-ի քարտատերերը քարտի ընձեռած հիմնական առավելություններից զատ հնարավորություն կունենան օգտվելու նաեւ ապահովագրական ծառայությունների լայն փաթեթից, ըստ որի կստանան՝
գնային տատանումներից ապահովագրություն- AmEx Cashback քարտով գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 30 օրերի ընթացքում, եթե գնված ապրանքը առեւտրի մեկ այլ կետում առաջարկվում է ավելի ցածր գնով, ապա քարտատերը կփոխհատուցվի վճարված սկզբնական գնի եւ առաջարկվող ցածր գնի միջեւ եղած տարբերության չափով,
ընդլայնված երաշխիքային ժամկետ-կրկնապատկում է արտադրողի տրամադրած երաշխիքային ժամկետը (առավելագույնը 12 ամիս), եթե այն չի գերազանցում հատուցվող գնումը կատարելու օրվանից 36 ամիսը,
ինտերնետային առաքման երաշխիք- երաշխիքային ծառայությունը գործում է, եթե առաքվող գնումը գողացվել կամ վնասվել է:
Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է այստեղ: American Express համակարգի մյուս՝ American Express Gold քարտի մասին ամբողջ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ American Express Blue քարտի մասին տեղեկատվությանը՝ այստեղ: Իմացի՛ր ավելին americanexpress.am եւ acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010319999 հեռախոսահամարին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ
Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ընթացիկ մրցաշրջանի մնացած տնային հանդիպումներն անցկացնել «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում: ESPN-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» 2019/20 մրցաշրջանի թվով 6 տնային հանդիպումները կանցկացնի Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մարզաբազայում: Հիշեցնենք, որ Արքայական ակումբի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընթանում են շինարարական աշխատանքներ: «Ռեալը» կարգելի հանդիսականների մուտքը մարզաբազա, եթե նույնիսկ Իսպանիայի կառավարությունը թույլատրի սահմանափակ քանակով հանդիսականների ներկայություն:
ՊԱՏՐԱՍՏ Է
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը նշել է գումարի այն չափը, որի դիմաց պատրաստ է հրաժարվել թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններից: «Բորուսիան» կհամաձայնի վաճառել 20-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա դիմաց ստանա 120 միլիոն եվրոյի առաջարկ: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով «Բորուսիայի» հետ արդեն բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Լիվերպուլը»։ Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։ Հիմա նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։