ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Արմենակյան եւ Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan եւ Samand մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Բանկոմատից փորձել եմ կանխիկացնել աշխատավարձս, սակայն պարզել եմ, որ քարտիս ժամկետը արդեն մեկ ամիս է, ինչ լրացել է: Արդյունքում չեմ կարողացել ժամանակին կանխիկացնել գումարը: Խնդրում եմ ասեք` արդյոք բանկը պարտավոր չէր ինձ տեղեկացնել քարտի ժամկետի լրանալու մասին:

Մանե Հարությունյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մանե Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բանկն օրենքով պարտավորություն չի կրում տեղեկացնելու վճարային քարտի ժամկետի լրանալու մասին, քանի որ վավերականության ժամկետը նշված է քարտի վրա:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների: Օրինակ՝ հաճախորդը վարկային պայմանագրի գծով ունի ժամկետանց պարտավորություն բանկի նկատմամբ, եւ վարկի մարում չիրականացնելու դեպքում բանկն իրավունք ունի բանկում հաճախորդի այլ դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումար գանձել՝ ուղղելով այն վարկի մարմանը:

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի օտարման գործարքների մասով հարկ վճարողը շարունակո՞ւմ է հանդիսանալ արտոնագրային վճար վճարող:    

Հայկ Ֆահրադյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ 07.07.2014թ. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների «Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունից արտոնագրային վճարի հաշվարկման վերաբերյալ» N2 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի համաձայն` ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի եւ պարագաների (նյութերի) օտարման գործարքների մասով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի չեն, եւ այդ մասով հարկերը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հաշվարկվում եւ վճարվում է արտոնագրային վճար` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N8 հավելվածով սահմանված կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, N8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:

 

 




Լրահոս