
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ Պն ղեկավար Սերգեյ Շոյգուն վաղը կմեկնեն Թուրքիա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այցի նպատակը տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններն են։
«ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների հարցով խորհրդակցություններ անցկացնելու»,- ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: