Խուզարկել են Իշխան Զաքարյանի առանձնատունը. նրան տարել են ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության տարբեր գրասենյակներում և գործիչների առանձնատներում խուզարկությունները շարունակվում են։

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Իշխան Զաքարյանը եղել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ: Ներկայումս Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է:

 




Լրահոս