Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել 14 հազար ձայն․ նոր փաստաթղթեր ԲՀԿ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղափոխաղական Հայաստան ֆեյսբուքյան էջը շարունակում է փաստաթղթեր հրապաակել՝ կապված 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ։ Հրապարակված փաստաթղթերը վերաբերում են Գեղարքունիքի մարզին՝ թիվ 8 ընտրատարածքին։ Նշենք, որ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քիչ առաջ նաև հայտարարություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ն հայտնում է, որ նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ:




Լրահոս