Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ` ԱԱԾ-ի շենքի մոտ. ժամանել են մեծ թվով կարմիր բերետավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Քիչ առաջ նա հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե պատրաստ է մինչև վերջ գնալ և, անբարոյականի զավակ կլինի, եթե հետ կանգնի։

Դրանից հետո Ծառուկյանը գնաց Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։ Այս պահին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ մեծաքանակ թվով ոստիկանական ուժեր են հավաքված: Այստեղ են նաև Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի բազմաթիվ համախոհներ:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս