ArmLur.am-ի խմբագրություն են ուղարկվել «սքրիններ», որտեղ նամակագրություն է մի քանի անձի միջև, ովքեր քննարկում են, թե ով որտեղ է այդ պահին և որ պետք է մոտենալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածք` ցույցին մասնակցելու նպատակով:
Մեզ փոխանցում են, որ նշված նամակագրության անձինք աշխատում են «Շանգրի Լա» խաղատանը, և կարծես թե միմյանց հետ պայմանավորվում են միասին մասնակցելու ակցիային: Քանի որ դրանք անձնական տեղեկատվություն են պարունակում, մենք այն չենք հրապարակում: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել խաղատան տնօրեն Գևորգ Անտոնյանից, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի:
Ս․Գ․