Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում ԲՀԿ նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նա այժմ հարցաքննվում է Ազգային անվտանգության ծառայությունում։ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ գործողություններ կարող են հետևել սրան և ինչպես կարող է ձերբակալվել պատգամավորը։
«ԱԺ պատգամավորի ձերբակալման հիմքերը Քրեական դատավարության օրենսգրքով են սահմանված։ Ձերբակալումը կարող է տեղի ունենալ, եթե նա կատարել է չթույլատրված արարք, բռնվել է այդ պահին, կամ դրանից անմիջապես հետո։ Կամ եթե նրա մոտ կամ նրա բնակարանում, տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են բավարար բացահայտ հետքեր, որոնք վկայում են նրա արարքի մասին», – նշեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով, պետք է պատգամավորին ձերբակալելուց առաջ հայտնել այդ մասին ԱԺ նախագահին։ «Ձերբակալումը նպատակ ունի կանխել փախուստը՝ համապատասխան արձանագրություն կազմելու համար։ Իսկ պատգամավորը կարող է կալանավորվել միայն Ազգային ժողովի համաձայնությանբ», – հայտնեց նա։
Այսպիսով, պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանվում է Սահմանադրության 96-րդ հոդվածով:
Հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
«Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»-նշվում է հոդվածում։
ԱԺ կանոնակարգի 108-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը:
Հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնում է գլխավոր դատախազը:
3) միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե:
Ք․Մ․