ՀԱՐՑ. Այս տարի դպրոցի ավարտական քննությունները ե՞րբ են լինելու, կան խոսակցություններ, որ որոշ փոփոխություններ են եղել: Աշակերտները բուհ ընդունվելու են դպրոցի՞ գնահատականներով, թե՞ միասնական քննություններով: Էլյա Հակոբյան, 45 տարեկան, գործազուրկՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է լինելու, ինչպես նախորդ տարիներին: Դպրոցն ավարտելու են նորից մայիս ամսին, քննությունները կհանձնեն հունիսին (առաջին փուլ): Որեւէ մեկն ավարտական գնահատականով բուհ չի ընդունվելու: Եթե առարկան նշված է որպես միասնական քննություն, ուրեմն աշակերտը պիտի միասնական քննություն հանձնի: Գնահատման եւ թեսթավորման կենտրոն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսումնական տարին դեռ նոր է սկսվել, բայց ավանդական խառնաշփոթը կարծեք թե վերջ չունի: Ընդ որում, բոլորի ուշադրությունը միանգամից սեւեռվում է բուհական ընդունելության քննությունների հետ կապված ամենատարբեր հարցերի վրա: Այդ իսկ պատճառով էլ կարեւորվում են ոչ թե մինչեւ մայիս ամիս ընկած ժամանակահատվածում անելիք գործերը, այլ ուսումնական տարվա ավարտն ու բուհական եռուզեռը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ