Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, վաղը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Այն կապված է այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Հավանաբար այն տեղի կունենա առավոտյան, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, խորհրդարանում սպասվում է արտահերթ նիստ:
Իշխանությունները դեռևս այդ հարցում վերջնական որոշում չունեն, այժմ քննարկումների փուլ է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Հնարավոր է` երեկոյան արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարի արտահերթ նիստ հրավիրելու մասին, որտեղ կքննարկեն ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցում միայն նշեցին, որ այս պահին միայն հայտնի է, որ խմբակցության նիստ է վաղը սպասվում:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ԲՀԿ տարածքային գրասենյակներում և նրան պատկանող ընկերություններում։
Սոնա Գրիգորյան