ԱԱԾ շենքի մոտից 91 անձ բերման է ենթարկել ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 91 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նրանց մի մասը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները խախտելու համար։




Լրահոս