Գործընկերներիս հետ գնում ենք ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից․ Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնում է, որ իրենք մի քանի գործընկերնեով գնում են ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների հետևից։

«Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին: ՀՀ Ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից: Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն»:

Նշենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարաություն էր տարածել․

«Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհուրդը ուշադրությամբ հետեւում է այսօրվա զարգացումներին։

Բնականաբար թե՛ նախկինում տեղի ունեցած երեւույթներին եւ թե՛ ընթացող գործընթացներին մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական եւ քաղաքական գնահատականները»,- ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս