ArmLur.am-ի տեղեկություններով, իրավապահ համակարգում այս պահին բուռն քննարկումներ են։ Ինչպես հայտնի է, արդեն գրեթե 7 ժամ է՝ ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվում է Ազգային Անվտանգության Ծառայությունում։ Միևնույն ժամանակ նաև ԲՀԿ-ական պատգամավորները չբացառեցին, որ կարող է խորհրդարանում քննարկվել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Եվ այսպես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ներկա պահին իրավապահները աշխատում են ապացուցողական բազայի վրա: Այսինքն, ապացուցողական բազան դեռ թույլ է, պետք է ավելի ուժեղ լինեն դրանք, որպեսզի ամենից հետո նոր քննարկեն ԱԺ մտնելու հարցը։ Այժմ բավականին լուրջ քննարկում ու երկմտում են Աժ մտնելու հարցում։
Բացի այդ, մեր տեղեկություններով, այժմ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներն են ակտիվ քննարկումների մեջ, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հասկանալու հետագա անելիքները։