Ինչպես հայտնի է, արդեն մի քանի ժամ է՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածը սահմանում է հարցաքննության տևողությունը․
Ըստ այդմ,
1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:
2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:
3. Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:
Հաշվի առնելվ, որ 1-ին Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը սկսվեց եւ 1 ժամ էլ օրենքով հանգստի, նրա մասով ժամը 22։00-ից շուտ որոշում կկայացվի։