Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ազատ է արձակվել․
«Սիրելի ընկերներ,
Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին: Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո»,-հայտնել է Խաժակյանը։: