ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից․գործընթացը քաղաքական է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայությունում քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, որը ընթանում էր 13։00-ից։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից և պատասխանեց լրագրողների հարցերին։

«Դա ընդունում եմ քաղաքական։ Ես այսօր սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ։ Իմ ելույթից հետո է եղել, ես դա քաղաքական եմ համարում», – նշեց նա։

Հավելենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել Ծառուկյանի առանձնատանը, նրան պատկանող մի քանի ընկերություններում, Գեղարքունիքի տարածքային գրասենյակներում, իսկ ԱԱԾ-ն էլ հայտարարեց երեք քրեական գործի մասին, որոնք կապ ունեն ԲՀԿ առաջնորդի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս