Կասկած չկա, որ օլիգարխիան պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը ողջ օրվա ընթացքում հետևել է քաղաքական զարգացումներին։ Իրադարձություններն առաջիկայում կամբողջանան՝ հուսանք կլինեն համապարփակ հայտարարություններ բոլոր կողմերից։

«Մեր գնահատմամբ, մինչ այս պահը զարգացումներն ընթացել են օրինականության շրջանակներում։ Ոստիկանության գործողություններն, ուղղված արտակարգ դրության պահանջների կատարմանը, ևս պետք է համապատասխան գնահատականի արժանանան։

Լիահույս ենք, որ առաջիկա զարգացումները կընթանան օրինականության տառին և ոգուն համապատասխան։

Նախաձեռնությունը կշարունակի ակնդետ հետևել իրադարձություններին, կտրվեն իրավաքաղաքական գնահատականներ։

Կասկած չկա, որ օլիգարխիան պետք է արմատախիլ արվի Հայաստանից։ Հասարակության հավաքական ջանքերով օլիգարխիան պետք է դադարի լինել Հայաստանի տնտեսության ողնաշարը ու դա օգտագործել քաղաքական գործընթացների վրա ազդելու համար»,- ասված է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս