Ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Արթուր Ջավադյանի հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ մեր հետագա գործունեության առումով: Այս մասին այսօր Կենտրոնական բանկում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական հարցերի վերլուծության եւ նաեւ մեր միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակիպրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, եւ այդ նախագծերի իրագործումն իսկապես շատ մեծ հաջողություն կլինի ՀՀ-ի եւ ՀՀ տնտեսական մտքի զարգացման առումով»,- նշեց նա: