ArmLur.am-ը տեղեկացավ, որ մի քանի րոպեից կմեկնարկի Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին:
Սակայն ԵՊՀ դասախոս Գևորգ Էմին-Տերյանը հայտնում է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար։