Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր Ազգային ժողովում տեղի կունենա արտահերթ նիստ: Այն նախատեսված է 17:00-ին: Սակայն մենք տեղեկացանք, որ արտահերթ նիստը կապ չունի երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցած գործընթացների հետ: Մեր տեղեկություններով, նիստի օրակարգում ընդգրկված է տնտեսական բլոկին վերաբերող հարց: Ընդ որում, արտահերթ նիստը հրավիրվում է կառավարության նախաձեռնությամբ և մեր տեղեկություններով, խորհրդարանը սպասում է, որպեսզի կառավարությունն ուղարկի քննարկվելիք նախագծերի փաթեթը:

Ամեն դեպքում նկատենք, որ դրանից առաջ՝ 16:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որը կհաստատի վաղը կայանալիք նստաշրջանի օրակարգը: Եվ ինչպես նաև նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, վաղը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարող է գալ Աժ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:




Լրահոս