Հրդեհ՝ Արաքսավան գյուղի մանկապարտեզում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին, ժամը 21։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արաքսավան գյուղում այրվում է մանկապարտեզ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:37-ին, մարվել` 21:46-ին: Պարույր Սևակի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքում այրվել են 4 հնամաշ վերմակ, փայտե մանրահատակ (մոտ 5 քմ ) և դռան փեղկ:




Լրահոս