Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը․ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի
Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

« Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել
հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝
ՉԺՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը:

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը:
2019 թվականի մայիսին Չինաստան կատարած իմ այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված
պայմանավորվածությունների իրականացումը և այդ հանդիպմանը հաջորդած փոխանակումները համագործակցության տարբեր ոլորտներում նոր թափ են հաղորդել մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր պետությունների միջև համագործակցության վերընթաց
զարգացումն առավել խթանելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր ընտանիքին և հարազատներին՝
երջանկություն ու բարօրություն»։




Լրահոս