Ուշագրավ զարգացումներ Արարատի մարզի ոստիկանությունում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բաժնի պետեր են հայտնվել մեղադրյալի աթոռին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016-2019թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Իսկ Ինչ է կատարվել Արթուր Հովհաննիսյանը, 2016 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2019 թվականի փետրվարի 2-ն ընկած ժամանակահավածում զբաղեցնելով ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը, քաջատեղյակ է եղել, որ իր կողմից ղեկավարվող բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանի պաշտոնը զբաղեցրած Արարատ Ղարիբյանը պաշտոնի նշանակման օրվանից չի ներկայանում ծառայության, փոխարենը կատարում է իր պարտականությունների մեջ չմտնող գործողություններ’ որպես վարորդ սպասարկում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալի, ինքը և 1-ին բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Նիկողոսյանին:
Արդյունքում, Արթուր Հովհաննիսյանը, Արարատ Ղարիբյանի կողմից Գրիգոր Նիկողոսյանին որպես վարորդ սպասարկելու հարցում նրան օգնելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորությամբ չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածով և «Ոստիկանության մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված իր ծառայողական պարտականությունները, այն է’ օժտված լինելով հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջացառումներ կատարելու լիազարությամբ, ինչպես նաև հանցագործություններն ու այլ իրավախախտումները կանխելու և խափանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտականությամբ, Արարատ Ղարիբյանի օժանդակությամբ, չի արձանագրել և ընթացք չի տվել 2016 թվականի հունիսի 3-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահավածում վերջինիս կողմից անհարգելի պատճառներով ծառայության չներկայանալու դեպքերին, ապա, յուրաքանչյուր ամիս նույն շահագրգռվածությամբ իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ամսական աշխատավարձեր ստանալու վերաբերյալ հաշվարկային ցուցակները, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Արարատ Ղարիբյանի վերաբերյալ կեղծ տվյալները:
Նշված փաստաթղթերում ընդգրկված կեղծ տվյալների հիման վրա իրականացվել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ամսական ֆինանսավորումը, որպիսի գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական’ 3.178.836 « դրամ գույքային վնաս, ինչպես նաև’ հեղինակազրկվել է պետական կառույցը’ ՀՀ ոստիկանությունը: Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել որ նա 2016 թվականին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Քնար Մանուկյան