ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին եւ նորմերին անհամապատասխան չափման միջոցներ:
Մեզ հայտնի դարձավ, որ կարգելվի ՀՀ տարածք ներմուծված այն չափման միջոցների շահագործումը, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշմամբ հաստատված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում, բայց չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին: Ի դեպ, այս դեպքում պատասխանատվության միջոցներ կկրառվեն չափման միջոց ներմուծող կազմակերպությունների նկատմամբ:
Ս.Հ.