Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 16-ին
իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 19:00,
Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական
ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:




Լրահոս