Կհիմնանորոգվի Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մանկապարտեզի շենքի տանիքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 467 հազար դրամ, որից 11 միլիոն 977 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 60 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը, 1 միլիոն 430 հազար դրամը՝ համայնքի բարերարը:

Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ համայնքի մանկապարտեզը շենքային անբարեկարգ պայմանների պատճառով դադարեցրել է գործունեությունը դեռեւս 2000 թվականից:




Լրահոս