
Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակի այն հատվածը, որը մինչեւ վերջերս եղել է ավտոմեքենաների ապօրինի կայանատեղի էր, դառնալու է մինի ֆուտբոլի դաշտ: Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա մասնավորապես նշել է. «Վարչական շրջանի ղեկավարի ու բնակիչների միջև երկար բանակցությունների արդյունքում տարածքը ազատվել է մեքենաներից: Տեղում արդեն մեկնարկել է մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները»: