
ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման
վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր 3 օրով կասեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը:
Տեսչական մարմինը այսօր նաև կրկնակի ստուգայցեր է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի
ընթացքում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման թերացումներ:
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ թերացումների մեծ մասը արդեն վերացված են:
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի
նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ արձանագրված խախտումները ներկայացվում
են պարետատուն: