Քաղաքական հետապնդում չկա. իմքայլականի կարծիքով Ծառուկյանի դեմ վաղուց է եղել գործերի «բացահայտումները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Որեւէ բան պետք չի բացառել, այո՛, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ այլ կուսակցություններ ընտրակաշառքներ են բաժանել եւ այո՛, միգուցե այդ դեպքերը եւս ի հայտ գան«:

-Պարո՛ն Հակոբյան, ըստ տեղեկությունների՝ առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարան է գալու՝ պահանջով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունները, արդյո՞ք քաղաքական որոշում կա Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

Ո՛չ, այդպիսի քաղաքական որոշում չկա, խոսվում է, թե դատախազը հարցը կբերի Ազգային Ժողով, եթե դատախազը այդ հարցը բերի խորհրդարան, ապա մենք կծանոթանանք գործին: Եթե բերի, ես որեւէ նման տեղեկություն չունեմ, տեղյակ չեմ: Կծանոթանանք գործին, կանենք մեր որոշումները: Այս պահին որեւէ նման որոշում չկա, քաղաքական որոշում չկա:

-Դուք նշեցիք, որ եթե դատախազը նման պահանջը ներկայացնի խորհրդարանին, այսինքն Դուք կարծում եք, որ քրեկան գործի ապացուցողականությունը «թույլ» է, ինչի համար հնարավոր է դատախազը նման քայլ չդիմի՞:

Ես չգիտեմ, ես որեւէ տեղեկություն չունեմ, մամուլում տեղեկություններ կան, որ դատախազը գալու է ԱԺ, բայց ես որեւէ այլ ինֆորմացիա չունեմ: Հավատացեք, ես չեմ կարող այլ բան ասել, քանի որ ես որեւէ տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել գալու է, չի գալու:

-ԲՀԿ-ն հայտարարում է, որ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականցնում ԲՀԿ առաջնորդի նկատմամբ, քանի որ վերջինս պահանջել է կառավարության 100 տոկոս հրաժարական: Ինչո՞ւ գնացիք նման քայլի:

Ո՛չ, սա քաղաքական հետապնդում չէ, մեր իշխաննության օրոք որեւէ քաղաքական հետապնդում չկա, չի եղել ու չի էլ լինելու։ Սա քրեական գործ է, հանցագործության մասին հերթական քրեական գործն է հարուցվել: Այն , ինչը ուզում են կապել նրա հետ, թե դա արվել է իրենց հայտարարությունից հետո այս գործն ի հայտ եկավ, ասեմ, որ գործին ծանոթանալուց հետո, հանրություն էլ կհասկանա, թե գործը երբվանից է սկսված՝ կան ամիս, ամսաթվեր, մարդիկ կհասկանան, թե որը որի հետ է կապված: Այդ ժամանակ պարզ կլինի իրենց հայտարարությունն է կապված քրեական գործին, թե քրեկան գործն է կապված հենց հայտարարության հետ:

-Այսինքն , ըստ Ձեզ ԲՀԿ առաջնորդը տեղյա՞կ է եղել, թե ինչ քրեական գործեր են առաջադրվելու, ինչի համար հանդես է եկել նման հայտարարությա՞մբ:

ԲՀԿ առաջնորդի դեմ հարուցված քրեական գործ հարուցումից տեղյակ լինելով՝ նրանք հանդես եկան քաղաքական հայտարարությամբ, որպեսզի հետագայում հայտարարվեր, թե սա քաղաքական հետապնդում է: Ու դա միայն իմ կարծիքը չէ, շատերն են այդ դիրքորոշումը հայտնում: Ես կրկնում եմ, որ պետք է նայել այն ամսաթվերը, երբ սկսվել է այդ գործերի քննությունը ու հարուցումը:

-Իսկ ինչո՞ւ այս քայլին Ձեր իշխանությունները չեն գնացել 2018 թվականին հեղափոխությունից անմիջապես հետո, ինչո՞ւ եք հիմա այդ քայլին դիմել:

Հեղափոխությունից հետո են ի հայտ եկել որոշ քրեական գործեր, դա պարզապես ժամանակատար աշխատանք էր, իսկ այդ աշխատանքն արվել է այս ժամանակաընթացքում ու հասել է կոնկրետ փուլի: Սխալ են այն հայտարարությունները, թե որեւէ բան չի արվել հեղափոխությունից հետո, սրանք շատ երկար պրոցեսներ են, որոնք իրականցվել են, այժմ եկել է այս փուլը:

-Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւս ընտրակաշառք են բաժանել համապետական տարբեր ընտրությունների ժամանա, ենթադրել կարելի՞ է, որ իրենք եւս հայտնվելու են այս կարգավիճակում:

Որեւէ բան պետք չի բացառել, այո՛, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ այլ կուսակցություններ ընտրակաշառքներ են բաժանել եւ այո՛, միգուցե այդ դեպքերը եւս ի հայտ գան:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս