Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ
անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը,
քննարկվել են հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտներին վերաբերող հարցերի
լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել պարենային անվտանգության խնդիրներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ փոխգործակցված ինտենսիվ աշխատանքի միջոցով հնարավոր
կլինի ապահովել նախանշված ծրագրերի իրականացումը և հասնել ցանկալի արդյունքի:




Լրահոս