Ինչու էր Գեղամ Գևորգյանն արգելում լրատվամիջոցների, ԵՊՀ հանրային կապերի ծառայության աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը լուսնկարներ է հրապարակել, որոնց կից հայտնում է, որ ԵՊՀ գիտխորհրդի մի շարք անդամներ քվեարկել են ցուցակներով։

«Եվ վերջապես, ահա թե ինչու էր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն արգելում ոչ միայն լրատվամիջոցների, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության աշխատանքը. ԵՊՀ գիտխորհրդի մի շարք անդամներ քվեարկել են ցուցակներով», գրել է Էմին-Տերյանը: Ըստ այդմ` քվեարկողներին տվել են ցուցակներ, որոնցով էլ վերջիններս քվեարկել են:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը:




Լրահոս