ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուրջ մրցակցություն գազալցակայանների և բենզալցակայանների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում մեկ լիտր բենզինի միջին գինը հունիսի 8-ի տվյալներով, կազմել է 457 դրամ: Ի դեպ, տարբեր երկրներում այն տարբեր գին ունի: Ամենաէժան բենզինը Վենեսուելայում է՝ 9 դրամ, իսկ ամենաթանկը՝ Հոնկոնգում է՝ 1056 դրամ: Վերջին ամիսներին նավթամթերքն այնքան է էժանացել, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր Հայաստանում վաճառվում է 280 դրամով, մինչդեռ այն տարեսկզբին մինչեւ 410 դրամ էր։

Օրինակ, Սաուդյան Արաբիայում բենզինի մեկ լիտրը արժե 105 դրամ, Իրանում՝ 40 դրամ, Քաթարում՝ 139 դրամ, Քուվեյթում՝ 165 դրամ: Ադրբեջանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 227 դրամ:

Ի դեպ, բենզինը տարբեր գին ունի նաեւ Եվրասիական տնտեսության միության անդամ երկրներում: Օրինակ, Ռուսաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը 324 դրամ է, Ղրղզստանում 240 դրամ, Բելառուսում 363 դրամ, Ղազախստանում 211 դրամ: Իսկ Հայաստանում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 280 դրամ է, պրեմիումը՝ 300 դրամ: Նկատենք, որ հարեւան Վրաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը 309 դրամ է:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս մայիսին ապրիլի համեմատ մեր հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 9.8 եւ դիզելային վառելիքի` 15.4 տոկոս գնանկում: Մեկ տարվա ընթացքում բենզինի գինը նվազել է 31.1 տոկոսով եւ դիզելային վառելիքինը՝ 31.8 տոկոսով։

Բայց մյուս կողմից, բենզինի գնի նվազմամբ պայմանավորված լուրջ մրցակցություն է սկսել գազալցակայանների եւ բենզալցակայանների միջեւ։ Վարորդների գերակշիռ մասը գերադասում է ավտոմեքենան լիցքավորել բենզինով, այլ ոչ՝ բնական սեաղմված գազով։ Սակայն որոշ մասնագետներ կանխատեսում են՝ նշելով, որ այս տարեվերջին բենզինի գինը կբարձրանա մինչեւ 350 դրամ, եթե աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիք չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս