![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/104496391_152699319704190_2659936219550157317_n-1.jpg)
Օրերս սոցիալական կայքերից մեկում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենայի վարորդ երթևեկում Հյուսիսային պողոտայում։ Մեքենան անցնում էր հետիոտների համար նախատեսված վայրով։
Հունիսի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ճշտեցին վարորդի ինքնությունը։ Նա նույն օրը հրավիրվեց ոստիկանություն և խոստովանեց, որ ինքն է մեքենայով ընթացել Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով։
Ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։