«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ԲՀԿ-ն խմբակցության նիստ է արել, որն անձամբ վարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը, ըստ մեր աղբյուրի, ունեցել է բարձր տրամադրություն եւ թիմին «դուխ» է տվել. «Ոչ մի բանից չվախենաք, գնալու ենք մինչեւ վերջ»:
Ակնարկել է նաեւ, որ եթե իշխանությունը շարունակի ուժայինների միջոցով ռեպրեսիաները, ապա իրենք մարդկանց փողոց կհանեն: Ի դեպ, այս օրերին Ծառուկյանի հետ այրված կամուրջներն են վերականգնում նախկին ԲՀԿ-ականները: Կիրակի օրվա բողոքի ակցիային՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, մասնակցել են նաեւ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի «երդվյալ ազատամարտիկները», Ռուստամ Գասպարյանի «Սեւ հովազի» տղաները:
ԲՀԿ-ն բացահայտ անցնում է կոշտ մարտավարության․ երեկ պատգամավորները բոյկոտեցին կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում