
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում կիսվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված տեսանյութով՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ և գրել
«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:
Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ», – նշել է նա: