Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում. Նաիրա Զոհրաբյանը՝ իր աշխատասենյակի խուզարկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԻչ առաջ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է իր աշխատասենյակի խուզարկությանը.

«Բարի խուզարկում

Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, չի համապատասխանում իրականությանը:

Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:

Քիչ առաջ այս 093-721-122 հեռախոսահամարով ինձ զանգահարած քննիչը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են խուզարկել ոչ թե իմ ԱԺ աշխատասենյակը, այլ ՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը:

Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, հարցրել են արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»:




Լրահոս